ԱՄՆ-ն բանակը բերել է մարտական բարձր պատրաստության
30/09/2024 22:10
Նմանատիպ
ԱՄՆ-ն բարձրացրել է իր զինված ուժերի մարտական պատրաստությունը Լիբանանում իրավիճակի եւ Իրանի կողմից սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը։
«ԱՄՆ-ը պահպանում է ուժերի արագ տեղակայման հնարավորությունը: Պաշտպանության նախարարությունը ապահովում է հուսալի եւ ինտեգրված հակաօդային պաշտպանություն ամբողջ Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգները չեն թողնի, որպեսզի Իրանը եւ նրա կողմից աջակցություն ստացող գործընկերներն ու վստահված անձինք օգտագործեն իրավիճակը կամ ընդլայնեն հակամարտությունը: Եթե նրանք օգտվեն այս պահից հարվածելու համար ամերիկյան անձնակազմին կամ շահերին տարածաշրջանում, Միացյալ Նահանգները կնախաձեռնի անհրաժեշտ քայլեր մեր մարդկանց պաշտպանության համար»,-հավելել է Օստինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում