Ի՞նչ որոշումներ է Փաշինյանի վերաբերյալ կայացրել Ազգային հպարտության տրիբունալը. «Փաստ»
Նմանատիպ
«Փաստ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր Ազգային հպարտության հանրային տրիբունալ՝ այն պատճառաբանությամբ, որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է որպես արտակարգ դատարան՝ քննելու Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներն ու հանցագործությունները, և արդեն իսկ մի քանի որոշումներ է կայացրել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վերաբերյալ: Նախ՝ նշվում է, որ «Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ մեղադրյալը) բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման»։
Ներկայացնելով մի շարք փաստեր՝ Տրիբունալը միաձայն որոշումներ է կայացրել, մասնավորաբար՝ Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, ինչպես նաև համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից։ Տրիբունալը նաև կոչ է անում Նիկոլ Փաշինյանին՝ կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում