«Հայկական Ժամանակ». Հերմինե Նաղդալյանն իշխանափոխության հիմքեր չի տեսնում

«Ես, ինչպես մեր հանրապետության մի զգալի մասը, այսօր չեմ տեսնում իշխանափոխության հիմքերը»,-«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով եռյակի հանրահավաքին:

Թերթի թղթակցի հարցին՝ Գագիկ Ծառուկյանը վերջին հանրահավաքում սեղմ ժամկետներում Ընտրական օրենսգրքի փոփոխություն պարտադրելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին էր խոսում, դա ձեզ համար քննարկելի՞ է, Նաղդալյանը պատասխանել է. «Դա քաղաքական որոշում է, քաղաքական խնդիր է»:

Նա նշել է, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը չի լուծում մեր ընտրական գործընթացների թերի կողմերն ու բոլոր խնդիրները, և դա ՀՀԿ-ի տեսակետն է՝ ընտրակարգը աստիճանաբար փոփոխման առարկա է: Այդուհանդերձ, ըստ ԱԺ փոխնախագահի, դա քննարկելու խնդիր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում