Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել
Նմանատիպ
Թշնամու կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է առաջադրել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է թշնամի երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:
Նա նշել է, որ ձերբակալվածների «բոլոր իրավունքները պաշտպանված են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան»։
«Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին»,- ասել է Ալիևը:
Թշնամի երկրի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ թշնամու իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում