GELI GLASS ընկերության ավելի քան 20 տարիների փորձն ու հաղթանակները

GELI GLASS ընկերության ավելի քան 20 տարիների փորձն ու հաղթանակները

«Geli Glas» և «Prof Construct» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին և սկսել է ակտիվ գործունեություն ծավալել 2004 թվականից, այսինքն ունի 20 տարվա պատմություն։ Այս մասին հայտնում է ընկերության տնօրեն Գևորգ Ղազարյանը։

Ղազարյանը փոխանցմամբ՝ «Geli Glas»-ը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վաճառելով դռների և պատուհանների արտադրության համար նախատեսված այլումինե պրոֆիլներ, ինչպես նաև զբաղվում է ապակե կոնստրուկցիաների և դուռ պատուհանների արտադրությամբ։

«Առաջին հերթին ցանկանում եմ նշել մեր հոգատար ու բարեխիղճ վերաբերմունքը թե՛ հաճախորդների, թե՛ մեր արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև ուզում եմ շեշտել մեր տեխնոլոգիական ու տեխնիկական հագեցվածության և արտադրության պրոցեսներում նրանց կիրառման մասին։ Ուզում եմ ընդգծել նաև մեր բազմամյա փորձը, որը մեր ամենաթանկ կապիտալն է։ Հատուկ ուզում եմ ընդգծել նաև մեր պրոֆեսիոնալ աշխատակազմի մասին, ովքեր կրթվել են մեզ հետ միասին և այսօր հանդիսանում են մեր արտադրանքի որակի պատասխանատուներից մեկը»,-նշում է տնօրենը։

«Geli Glas»-ն իր գործունեությունը սկսել է ավտոտնակից, որտեղ չկար պատուհան, ջուր, լույս, կոյուղի, սակայն աշխատասիրության արդյունքում վերածվեց մեծ ընկերության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում