Մեկ միլիոն լիբանանցիներ լքել են իրենց տները
01/10/2024 16:59
Նմանատիպ
Մոտ մեկ միլիոն լիբանանցիներ կամ երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը սեպտեմբերի 23-ին իսրայելական ռմբակոծությունների սկսվելուց ի վեր փախստական են դարձել: Այս մասին հայտարարել է Լիբանանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի համակարգող Նասեր Յասինը:
«Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի 7-րդ օրը փախստական դարձած և ժամանակավոր կացության կենտրոններում տեղավորված մեր քաղաքացիների թիվը 856 կենտրոններում կազմել է 157 հազար։ Սակայն, մեր գնահատականներով, ավելի քան մեկ միլիոն լիբանանցիներ թողել են իրենց տները և փախել, դա Լիբանանի բնակչության մոտավորապես մեկ քառորդն է», – ասել է Յասինը ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում