Եվրամիությունն այլևս միասնական չէ․ Բորել
01/10/2024 18:33
Նմանատիպ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով չին-Բրազիլական նախաձեռնությանը Հունգարիայի միանալը խախտում է Եվրամիության միասնությունը, որը ճանաչում է բացառապես Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը»:
«Ցավոք, այս հարցում ԵՄ-ում այլևս միասնություն չկա այն բանից հետո, երբ երկրներից մեկը՝ Հունգարիան, բացահայտ ընտրություն կատարեց հօգուտ չին – Բրազիլական նախաձեռնության աջակցության», – գրել է Բորելը Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության կայքում տեղադրված իր բլոգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում