Ով է ՔՊ-ի հաջորդ թիրախը․ «Հրապարակ»

Ով է ՔՊ-ի հաջորդ թիրախը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Հատկապես Քյարամյանի նկատմամբ ՔՊ-ում աննկարագրելի հակակրանք ունեն ու կարծում են, որ պաշտոնն օգտագործում է բացառապես անձնական շահերի համար։

ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախաձեռնությունը նույն պատգամավորների խմբինն է լինելու։ Առայժմ դոսիեներ հավաքելու փուլն է, ինչպես արել են Գրիգոր Մինասյանի դեպքում: Այս հարցում էլ ՔՊ-ականների հույսն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն է, որը պաշտոնի սրընթաց աճ ունեցավ՝ շնորհիվ Փաշինյանին մատուցած անուրանալի ծառայությունների, եւ հիմա էլ ԱԱԾ տնօրենի կամ ՔԿ նախագահի պաշտոնին է ձգտում։ Իսկ Վահե Ղազարյանին ՔՊ-ում համարում են ոչ կոմպետենտ, թույլ պաշտոնյա, որը կառույցը «բրախել» է եւ ստվերային կառավարման հանձնել սորոսականներին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում