Իրանը չեղարկել է բոլոր ավիաչվերթները

Իրանը չեղարկել է բոլոր ավիաչվերթները

Իրանում մինչև հոկտեմբերի 3-ի առավոտը բոլոր ավիաչվերթները չեղարկվել են։ Ինչպես նշում է Tasnim գործակալությունը, մեջբերելով քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուի խոսքը, պատճառը Մերձավոր Արևելքում լարված իրավիճակն է։

«Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երկրում բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվում մինչև առավոտյան ժամը 5-ը»,-Յազերլուի խոսքը մեջբերում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 180 բալիստիկ հրթիռ։

Համացանցում ևս հայտնվել են տեսանյութեր, որտեղ երևում են, թե ինչպես են հրթիռներն ընկնում Իսրայելի տարբեր հատվածներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում