Իսրայելում պերսոնա նոն գրատա է հայտարարվել ՄԱԿ գլխավոր քարտուղարը
02/10/2024 16:16
Նմանատիպ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրաել Կացը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հայտարարել է պերսոնա նոն գրատա և արգելել մուտք գործել Իսրայել։ Այդ մասին ասվում է Իսրայելի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ և որպես պատճառ՝ նշվում Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումը չդատապարտելը։
«Նա, ով ի զորու չէ միանշանակ դատապարտել Իրանի հանցավոր հարձակումը Իսրայելի վրա, իրավունք չունի ոտք դնել Իսրայելի հողի վրա։ Այդ՝ Իսրայելն ատող Գուտերեշը, ով աջակցում է ահաբեկիչներին, մարդասպաններին, ՄԱԿ պատմության մեջ որպես բիծ կհիշվի»,- իսրայելցի պաշտոնյայի խոսքը փոխանցում է Ynet-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում