Սամվել Բաբայանը արցախցիներին առաջարկում է 2026 թ.-ի ընտրություններին հանդես գալ մեկ ճակատով. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա վերջին շրջանում պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի եւ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ եւ առաջարկում է կոալիցիա կազմել՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար:
Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շարունակաբար զրույց է ունենում Սամվել Բաբայանի հետ, բայց թե վերջինս ինչ հանդիպումներ է ունենում եւ ինչ է քննարկում՝ տեղեկություն չունի: Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Սամվել Բաբայանը Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե, ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։
Սամվել Բաբայանն արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում