Իրանը թշնամի կհամարի ցանկացած երկրի, որն օդային տարածք կտրամադրի Իսրայելին․ Իրանի ԱԳՆ
03/10/2024 16:23
Նմանատիպ
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ SNN գործակալության հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արախչին։
« Այլ երկրների ներկայացուցիչներին մենք արդեն զգուշացրել ենք, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,-ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Ըստ տարբեր հրապարակումների՝ 400-500 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Իսրայելական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա, իսկ ԻՀՊԿ-ն խոստացել՝ նման պարագայում կործանարար պատասխան տալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում