Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան
03/10/2024 19:46
Նմանատիպ
Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն, դիվանագիտությունը բազմիցս ձախողվել է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սաիդ Իրավանին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար, այդ դիրքորոշմանը Մենք հավատարիմ ենք արդեն ավելի քան մեկ տարի։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն։ Դիվանագիտությունը բազմիցս ձախողվել է, քանի որ Իսրայելը զսպվածությունը դիտարկում է ոչ թե որպես բարի կամքի ժեստ, այլ որպես թուլություն, որից կարելի է օգտվել», – ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում