ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրելու հարցը
03/10/2024 20:41
Նմանատիպ
Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռների մատակարարման հարցը գտնվում է ակտիվ քննարկման փուլում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելը:
«Ես պատրաստ չեմ որևէ կոնկրետ բան հայտնել այդ մասին։ Այդ հարցն այժմ ակտիվորեն քննարկվում է», – ասել է Քեմփբելը՝ ելույթ ունենալով Քարնեգի վերլուծական հիմնադրամում։
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ ի վերջո ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ:
«Մենք հույս ունենք, որ ապագայում կհաջողվի գալ մի իրավիճակի, երբ այդ առումով հնարավոր կլինի ինչ-որ դիվանագիտական փոխգործակցություն», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում