Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո»-ն՝ արդարադատության նախարարի նշանակման հարցում․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ արդարադատության նախարարի թեկնածուի նշանակման հարցում, այսինքն` համաձայնել, որ ինքը թեկնածու առաջարկի, եւ կարճ ժամանակում կտեսնի, թե ուր է գնում երկիրը, ու Հայաստանում արդարադատությունն ինչ բարձր մակարդակի է հասնում։ Ասել է, որ իր վրա կվերցնի ոլորտի պատասխանատվությունը։
Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, ասել է` կքննարկենք, կմտածեմ: Արդարադատության նախարար նշանակող այս մարդիկ անգամ չգիտեն, որ նախարարության անվան «արդարադատություն»-ը ոչինչ չի նշանակում` նախարարությունը ոչ մի կապ չունի արդարադատության հաստատման հետ, դատարաններն այժմ նվազագույն կախվածություն ունեն այս գերատեսչությունից:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում