Իսրայելի ավիահարվածից զոհվել է 11 փրկարար

Իսրայելի ավիահարվածից զոհվել է 11 փրկարար

Իսրայելի ավիացիան հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Շաքրա և Հորբեթ Սելեմ բնակավայրերում գտնվող Մարջայուն հիվանդանոցին և փրկարարական ծառայության կենտրոնին։ Հարվածների արդյունքում Իսլամական առողջապահության ասոցիացիայի 11 փրկարար զոհվել է։ Այս մասին ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:

«Մարջայունի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 7 փրկարար, ևս 4-ը զոհվել են ծառայության կենտրոնում»,- ասվում է հայտարարության մեջ

Հետևեք մեզ նաև Telegram-ում