Մինչև ամսվա վերջ մետրոյում ժետոն այլևս չի լինի, կգործի միասնական տոմսային համակարգին
Նմանատիպ
«Մինչև ամսվա վերջ մետրոյում ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական տոմսային համակարգին»։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում միասնական վճարային համակարգով անցել է 341589 ուղեւոր, իսկ ամբողջ ուղևորափոխադրումը շաբաթվա ընթացքում կազմել է 582 622 մարդ:
«Կառավարության կողմից ֆինանսավորված անվազույգերի վերջին խմբաքանակը՝ 8 հատը արդեն մեզ մոտ է: Գործարանային կայարանի 3 շարժասանդուղքներն արդեն Հայաստանում են, մինչև դեկտեմբերի 25-26 դրանք փոխարինված կլինեն»,-ասաց Սեդրակյանը:
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ արդյոք նոյեմբերի 1-ից ավտոբուսներում տրամաբանության որոշակի փոփոխություն կլինի նույն ձևով: Նրան զեկուցեցին, որ Ավտոբուս ՓԲԸ-ի հետ փուլային եղանակով աշխատանքներ կիրականացվեն, և նոյեմբերի 1-ի հետ կապված նրա հանձնարարականը կկատարվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում