Արդյո՞ք Վաշինգտոնը կթույլատրի Իսրայելին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
Նմանատիպ
«Իսրայելն ամենայն հավանականությամբ հարվածելու է Իրանի առնվազն միայն մեկ միջուկային օբյեկտի».- ինչպես փոխանցում է Bloomberg-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին բարձրաստիճան սպա Գոլֆ Գոֆը, որը ծառայել է Մերձավոր Արևելքում։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, թե չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի կողմից հնարավոր հարվածներին՝ Գոֆն ասել է, որ չի կարծում, թե իսրայելցիները կհետևեն Բայդենի հայտարարությանը։
Փորձագետի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության ուժերը (Ցախալ) կհարվածեն առնվազն մեկ միջուկային օբյեկտի միայն այն պատճառով, որպեսզի իրանցիներին ապացուցեն, որ իրենք կարող են դա անել։ «Եթե երբևէ Իրանը միջուկային զենք ստեղծի, ապա հավանաբար պատճառը կհանդիսանա Իսրայելի կողմից սպասվելիք ագրեսիան», – եզրափակել է Գոֆը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայք Թերները Վաշինգտոնին կոչ էր արել չմիջամտել Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածին։ Նա նաև հիշեցրել է Բայդենի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։
Մայք Թերները կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմը չպետք է ընդդիմանա Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածին։ Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտները պետք է դիտարկվեն որպես հնարավոր հարվածային թիրախ, Թերները պատասխանել է, որ նախագահ Բայդենը, նախկինում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, և որ անհրաժեշտության դեպքում ինքը ռազմական գործողություններ կձեռնարկի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում