Եվրոպայում կարող են առաջանալ անապատներ
07/10/2024 17:18
Նմանատիպ
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի նախագահ Ջիմ Սկին նախազգուշացրել է, որ Հարավային Եվրոպայի երկրներում կսկսեն անապատային գոտիներ հայտնվել գլոբալ տաքացման դեպքում: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph թերթը:
«Ամբողջ Եվրոպան խոցելի է, հատկապես Միջերկրական ծովը։ Մենք արդեն տեսնում ենք, որ անապատացումը տեղի է ունենում ոչ միայն Հյուսիսային Աֆրիկայում, այլև Եվրոպայի Հարավային ծայրամասերում, ինչպիսիք են Հունաստանը, Պորտուգալիան և Թուրքիան»,-հայտարարել է փորձագետը։
Նա ընդգծել է, որ գլոբալ տաքացման դեպքում շատ երկրներում կարող է հաստատվել տաք և խոնավ կլիմա, ինչը կարող է հանգեցնել տնտեսական կատակլիզմների: Փորձագետի կարծիքով՝ գլոբալ տաքացումները կարող են սկսվել 2100 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում