Լիբանանում 22 մարդ է մահացել իսրայելական ավիահարվածից

Լիբանանում 22 մարդ է մահացել իսրայելական ավիահարվածից

Լիբանանում 22 մարդ է մահացել իսրայելական ավիահարվածի արդյունքում, ևս 111 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Գորածակալության փոխանցմամբ՝ Իսրայելը 24 ժամվա ընթացքում ռմբակոծել է Բեյրութը, ինչպես նաև Բաալբեկ-Հերմել, Բեքաա, Լեռնային Լիբանան, Նաբաթիա, Սայդա և Տիր բնակավայրերը: Ամենաշատ մահերը գրանցվել են մայրաքաղաքի ծայրամասում՝ 15 զոհ, 46 վիրավոր։

Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման առաջին օրից առ այսօր, զոհերի թիվը կազմում է 2083, վիրավորներինը՝ 9869 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում