Ո՞րն էր Զելենսկու ճակատագրական սխալը ռազմի դաշտում
07/10/2024 20:30
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին Կուրսկի շրջանի վրա հարձակմամբ արագացրեց ռուսական զորքերի առաջխաղացումը Դոնբասում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության նախկին վերլուծաբան Ռեյ Մաքգովերնը։
«Հարցն այն է, թե որքան ժամանակ Զելենսկին կարող է մնալ պաշտոնում, երբ մարդկանց մեծամասնության համար պարզ է նրա ճակատագրական սխալը։ Զելենսկին զորքերն ուղարկեց Կուրսկի մարզ այն ժամանակ, երբ նրանք խիստ անհրաժեշտ էին Դոնբասում: Դա է պատճառներից մեկը, թե ինչու է ռուսական բանակը սովորականից երեք անգամ ավելի արագ առաջ շարժվում», – նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում անհրաժեշտ ամրապնդումներ ստանալ այն պատճառով, որ իրենց ստորաբաժանումները հայտնվել են Կուրսկի շրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում