Mantashyants Global Expo 2024-ը հոկտեմբերի 18-ին և 19-ին հրավիրում է մեծ Էքսպոյի
Նմանատիպ
Հոկտեմբերի 8-ին Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցավ Mantashyants Global Expo 2024 «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների բիզնեսները մեկ հարթակում ցուցահանդեսի մասին մամլո ասուլիսը։ Բանախոսները՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը, Big Projects-ի համահիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը, Big Projects-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Դիանա Հարոյանը մի քանի դրույթներով ներկայացրին ցուցահանդեսը նախաձեռնելու, դրա կարևորության, համագործակցության շերտերի, թիրախների ու նպատակների մասին։
Կարևորելով բիզնեսի զարգացումը և համագործակցային շերտը՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն առանձնացրեց 2 հիմնակետ՝ նախ Մանթաշյանց գործարարների ակումբի անդամների, որոնք Երևանում են և Երևանից դուրս, շփվելու, ճանաչելու, համագործակցային եզրեր գտնելու լայն հնարավորության մասին և 2-րդ՝ հասարակության այն շերտը, որոնք հետաքրքրված են բիզնեսով և ցանկություն ունեն գտնելու, ուսումնասիրելու և առնչվելու բիզնեսների հետ, ցուցահանդեսի դռները բաց են, կարող են գալ և մասնակցել։ Mantashyants Global Expo 2024-ին կմասնակցի 100-ից ավելի ընկերություն, կներկայացվի մոտ 40 ոլորտ։
Անդրադառնալով ցուցահանդեսի անվանմանը՝ Միրաքյանը նշեց, որ ցուցահանդեսը 2 հիմնական խնդիր է լուծում՝ 1-ին՝ երևանյան էքսպոյին մասնակցում են տարբեր երկրներից հայ գործարարներ, 2-րդ՝ նմանատիպ էքսպո կազմակերպվելու է նաև այլ երկրներում, որի միջոցով հայ գործարարը հնարավություն կունենա մուտք գործել արտասահմանյան շուկա։ Իսկ այն հարցին, թե ցուցահանդեսն ինչով կնպաստի տնտեսության զարգացմանը, Միրաքյանը պատասխանեց, որ տնտեսության զարգացման համար շատ կարևոր են գլոբալ զարգացումները․
««Մանթաշյանցն» այդ բացն է լրացնում, օգնում է, որպեսզի գործարարներն իրար վստահեն, որի արդյունքում նորանոր մտքեր են գեներացվում, հարաբերություններ ձևավորվում, ինչն էլ թույլ կտա ստեղծել նոր ընկերություններ, նոր բիզնեսներ, իսկ սրանք տնտեսության զարգացման հիմքն են»։
Big Projects-ի համահիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը՝ որպես Mantashyants Global Expo 2024 ցուցահանդեսի նախաձեռնող կողմ, առաձնացրեց պետություն-մասնավոր կապը, նշելով, որ Էկոնոմիկայի նախարարությունը նույնպես հանդիսանում է «Մանթաշյանց գլոբալ էքսպոյի» գործընկերը և աջակցում է ցուցահանդեսին, այն կունենա իր տաղավարը։
Խնկոյանը նշեց, որ ֆինանսաբանկային ընկերությունները ևս ներգրավված են միջոցառման շրջանակում՝ համագործակցելու գործարարների հետ։ Շարունակելով Խնկոյանի միտքը՝ Դիանա Հարոյանը հավելեց, որ սա մի երկխոսության հարթակ է պետության, մասնավորի, գործարարների, բիզնեսների, բանկերի միջև։ Իսկ թե ինչ նշանակություն ունեն ցուցահանդեսներն աշխարհում որպես գործիք՝ Հարոյանը մանրամասնեց, որ դրանք նպաստում են գործընկերային հարաբերություններին․
«Քանի որ մենք գիտենք, թե աշխարհում ցուցահանդեսները որպես գործիք ինչ կարևոր նշանակություն ունեն, ուզում ենք Մանթաշյանց ակումբի շրջանակում և ուժերով բիզնեսի համար համապարփակ գործիք օգտագործել, պրակտիկայում ցույց տալ, որպեսզի մեր գործարարները ցուցահանդեսային մշակույթի շուրջ ստեղծված կարծրատիպերն իրենց մեջ կոտրեն։ Ցուցահանդեսն անվճար է, հարկավոր է միայն նախապես գրանցվել, օրակարգն արդեն հասանելի է սոցհարթակներում։ Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա կրթական կոնֆեռանս, որին կմասնակցեն արդեն փորձառու և իրենց ասելիքն ունեցող գործարարներ»,- եզրափակեց Հարոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում