Ֆիզիկայի բնագավառում 2024թ․ Նոբելյան մրցանակակիրներն արհեստական բանականության ոլորտի ներկայացուցիչներ են
08/10/2024 16:49
Նմանատիպ
Ֆիզիկայի բնագավառում այս տարի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ արհեստական նեյրոցանցերի բնագավառում կատարած աշխատանքի համար։ Այդ մասին հայտնում է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Ինչպես նշում է Ստոկհոլմի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն, Հոփֆիլդի ու Հինթոնի դերը նեյրոցանցերի զարգացման ոլորտում բավականին մեծ է․ մասնավորապես՝ Հոփֆիլդի ստեղծել է ասոցիատիվ հիշողություն, որը կարող է պահպանել և վերականգնել պատկերները տվյալների բազայում: Իսկ Հինթոնը մշակած մեթոդը թույլ է տալիս տվյալների բազայում ինքնուրույն գտնել հատկությունները և կատարել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են պատկերներում որոշակի տարրերի նույնականացումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում