Բրյուսելին ուղղված հրթիռային հարվածը կարող է խելքի բերել Եվրոպային
08/10/2024 18:11
Նմանատիպ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Բրյուսելին ուղղված հրթիռային հարվածը կարող է խելքի բերել Եվրոպային։
«Եվրախորհրդարանի որոշ անդամներ գարնանային քամու թեթևությամբ խոսում են միջին ու մեծ հեռահարության հրթիռների մասին։ Հնարավոր է, որ նման հրթիռներից մեկը կարող էր կոտրել Բրյուսելի շատրվաններից մեկը, որպեսզի վերջապես նրանք հասկանան, թե ինչի մասին են բոլորը խոսում», — ասել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ Եվրոպայում ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը դադարեցնելու փոխարեն այն շարունակելու կոչեր են հնչում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում