Ոստիկանները խլեցին Փաշինյանի «խրտվիլակը», սկսվեց հրմշտոց ու իրարանցում
Նմանատիպ
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով քաղաքացիները խաղաղ ցույց իրականացրեցին։
Բողոքի ակցիայի ընթացաքում իրադրությունը լարվեց, երբ ոստիկանական ուժերը խլեցին ցուցարարների ձեռքից Նիկոլ Փաշինյանի նմանությամբ «խրտվիլակը», ինչից հետո հրմշտոց սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև։
«Վախկոտնե՛ր, ամո՛թ» վանկարկումներով խաղաղ ցուցարարներն իրենց դժգոհությունն էին արտահայտում ոստիկանների ձեռնարկած քայլերի վերաբերյալ։
«Ոստիկանությունը հմուտ կերպով ցույց տվեց, թե ինչ պետք է տեղի ունենա ապագայում։ Կալանավորի խրտվիլակին տարան, որի վրա գրված էր Արցախը հանձնելու թվականը, և դա նաև դատապարտության թվականն է»,-իր խոսքում նշեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիշեցնենք, որ ցուցարարները գլխավոր դատախազից պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում