Fastex-ը մասնակցել է DigiTec-ին․ Web3 քննարկումներ նորարարության և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ

Fastex-ը մասնակցել է DigiTec-ին․ Web3 քննարկումներ նորարարության և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ

Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ DigiTec Expo 2024-ի շրջանակում Fastex -ը ներկայացրել է իր վերջին նորարարական լուծումները` հանդիսանալով միջոցառման գլխավոր գործընկեր։ Meridian Expo Center-ում հոկտեմբերի 4-6-ը աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանել շուրջ 30,000 այցելու, ավելի քան 15 լրատվական, 200 մասնակից՝ ներկայացնելու իրենց նորարարական լուծումները։

DigiTec Expo 2024-ին ներկայացված էին Էկոհամակարգի Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտոփոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը, AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

DigiTec Expo 2024-ի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին մասնակցել են հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ՝ կիսվելով իրենց գիտելիքներով և փորձով։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը պանելային քննարկմանը «Նորարարությունը՝ պաշտպանված օրենդրությամբ․ թերի օրենսդրության կարգավորումների ռիսկերը Հայաստանում» թեմայով։ Պանելային քննարկումը վարել է Firo-ի գլխավոր կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։ Կրիպտո ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հետաքրքիր և արդյունավետ քննարկմանը մասնակցել են Blockstars-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Bitcoin Armenia-ի գործադիր տնօրեն Էդուարդ Ավետիսյանը և Layerswap-ի գործադիր տնօրեն Արամ Քոչարյանը։

Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել «Կրիպտոակտիվների մասին » ՀՀ օրենքի նախագիծ ին և կրիպտոակտիվների ոլորտի վրա դրա ազդեցությանը։

Վարդան Խաչատրյանը նշել է․ «Հասկանալ և ընդունել օրենսդրական կարգավորումները՝ նշանակում է լինել մեկ քայլ առաջ։ Հայաստանում կրիպտոակտիվների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն ունեն բացեր, այնուամենայնիվ, կան հստակ կետեր, որոնք թույլ են տալիս իրավական դաշտում ծավալել գործունեություն։ Այս գործընթացն օրեցօր մեծ թափ է հավաքում»:

Fastex-ի համար այս ձևաչափը տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտով հետաքրքրվողների հետ քննարկումների, նոր ծանոթություններ ձեռք բերելու և գործունեություն համար բարենպաստ Web3 հարթակներ գտնելու հնարավորություն էր:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet -ը և ftNFT- ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում