Իսրայելը կոչ է անում Բեյրութի բնակիչներին լքել իրենց տները
09/10/2024 16:32
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Բեյրութի հարավային արվարձանի Հադաս և Հարեթ Հրեյք թաղամասերի բնակիչներին անհապաղ լքել իրենց բնակավայրերը։ Ըստ ՑԱԽԱԼ-ի տվյալների՝ այդ բնակավայրերում են տեղակայված շիական «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները:
«Շտապ նախազգուշացում ենք Հարեթ Հրեյքի և Հադաս-Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին, մասնավորապես նրանց, ովքեր գտնվում են քարտեզներում նշված շենքերում և հարևան տներում: Դուք չափազանց մոտ եք գտնվում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին։ Հանուն ձեր և ձեր մերձավորների անվտանգության, դուք պարտավոր եք անհապաղ տարհանվել այդ շենքերից և հարակից տներից և գտնվել դրանցից առնվազն 500 մետր հեռավորության վրա», – ասվում է Ցախալի հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում