Ո՞վ է կանգնած կրիպտոարժույթի ակունքներում․ փաստագրական ֆիլմը բացահայտել է բիթքոինի իրական հեղինակին
Նմանատիպ
Վերջերս նկարահանված փաստագրական Money Electric ֆիլմում Սատոշի Նիկամոտո կեղծանունով հանդես եկող Փիթեր Թոդը, պարզվում է, բիթքոին ստեղծողն է։ Այդ մասին հայտնում է Hi-Tech Mail-ը։
Ֆիլմի ռեժիսոր Քալեն Խոբուկը պնդում է, որ Թոդը կրիպտոարժույթի իրական հեղինակն է։ Աղբյուրը նշում է, որ ռեժիսորն ու իր թիմը երեք տարի են ծախսել իրական Սատոշի Նիկամոտոյի մասին տեղեկություններ հավաքելու վրա։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թոդը կանադացի ծրագրավորող է։ Երբ 2008-ին հրատարակվել է «Սպիտակ գիրքը» բիթքոինի մասին, Թոդը 23 տարեկան էր։
Այդ փաստի հիմնարար ապացույցներից է դարձել 2010թ․ տեղի ունեցած Bitcoin-ի ֆորումը, որտեղ Թոդն իր օգտահաշվից, իբր, պատասխանել է Նակամոտոյի անունից ստացված գրառմանը, ինչը սխալմունք է թվացել։ Դրանից կարճ ժամանակ անց Թոդը դադարել է մասնակցել ֆորումի շրջանակում ընթացող քննարկումներին։
Բացի այդ, Թոդի նախկին ռեզյումեի մեջ նշված է եղել նրա՝ C++ ծրագրավորման լեզվի իմացությունը, որը օգտագործվել է բիթքոինի ստեղծման համար։
Փաստագրական ֆիլմի ընթացքում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Թոդը հերքել է այդ տեսությունը, բայց չի կարողացել բացատրել ֆորումում կատարած գրառումը։ Դրանից հետո նա կապվել է The New York Times-ի խմբագրություն և հայտնել, որ ինքը Նիկամոտոն չէ։
Քալեն Խոբեկն ընդգծել է, որ բիթքոինի հեղինակի ինքնությունը պարզելը մեծ նշանակություն ունի, քանի որ Նիկամոտոյի դրամապանակում պահվում է ավելի քան 1 մլն բիթքոին, ինչը մոտավորապես 60 մլրդ դոլար է կազմում և ընդհանուր կրիպտոարժույթի 5 տոկոսն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում