ԱՄՆ-ն ընտրություններից հետո կվերացնի՞ Ռուսաստանի խորքերը հարվածելու արգելքը
09/10/2024 20:08
Նմանատիպ
Արևմուտքը կարող է հանել Ուկրաինայի զինված ուժերի համար Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու սահմանափակումները, սակայն ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Եգոր Չերնևը:
Չերնյաևի խոսքով՝ հոկտեմբերի 12-ին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու կոնտակտային խմբի նիստի ժամանակ իմաստ ունի ՌԴ-ին հարվածելու սահմանափակումները վերացնելու որոշում ակնկալել:
Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եթե նման թույլտվություն տրվի, ապա Ռուսաստանի պատասխան միջոցներն անմիջապես ուժի մեջ կմտնեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում