Իսրայելը հարվածել է փախստականների տեղավորման կետին

Իսրայելը հարվածել է փախստականների տեղավորման կետին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Ալ Հարուբ շրջանի Վարդանիա բնակավայրում գտնվող փախստականների ժամանակավոր տեղավորման կետին, ինչի հետեւանքով զոհվել է վեց մարդ, 15-ը տուժել են: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փրկարարական ծառայության աշխատակիցը:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, որում մի քանի տասնյակ մարդ է ներգրավված: Դպրոցի շենքը, որտեղ գտնվել են փախստականները, խիստ վնասվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում