Իսպանիան ռազմական ուղղաթիռներ է ուղարկել Լիբանան՝ մարդկանց տարհանելու համար
10/10/2024 17:42
Նմանատիպ
Իսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել՝ տարհանելու համար 68 մարդու, ովքեր որոշել են լքել Լիբանանը՝ կապված տարածաշրջանում հակամարտության վերջին սրման հետ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի տարածքում գտնվում են մոտ հազար իսպանացիներ, այդ թվում՝ տասնյակ լրագրողներ: Բացի այդ, Լիբանանում ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված են ավելի քան 650 իսպանացի զինծառայողներ, որոնց աշխատանքը հիմնարար է ճանաչվել երկրում խաղաղության և անվտանգության պահպանման համար: Անցած հինգշաբթի երկրի մոտ 200 քաղաքացիներ լքել են Լիբանանը պաշտպանության նախարարության կողմից ուղարկված երկու օդանավով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում