Գազայում Իսրայելի հարվածներից զոհվել է շուրջ 180 լրագրող
10/10/2024 22:41
Նմանատիպ
Անցյալ տարվա աշնանը ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական հարվածներից ավելի քան 175 լրագրող է զոհվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի կառավարությունը։
«Գազայի հատվածում իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր լրագրողների, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում զոհերի թիվը հասել է 176 – ի»,- նշել են տեղի իշխանությունները:
Իր հերթին Քաթարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Գազայի հատվածում աշխատող իրենց օպերատոր Ֆադի Ալ Վահիդին կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել, երբ իսրայելցի զինվորականները կրակ են բացել հեռուստաալիքի աշխատակիցների ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում