Նոր մանրամասներ՝ 5-րդ կորպուսի հրամանատարի ազատումից. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից վերջերս ազատված Սասուն Բադասյանի ազատման պատճառը եղել է այն, որ նա ատեստավորման քննությունների ժամանակ իր մերձավոր զինծառայողի գնահատականը փորձել է բարելավել: Տեղեկությունը հասել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որն էլ իր հերթին որոշել է պատժել կորպուսի հրամանատարին՝ հովանավորչության եւ ատեստավորման գործընթացի անաչառությանը հարված հասցնելու համար:
Մեր աղբյուրը նաեւ նշեց, որ այլ շրջանակներում Սասուն Բադասյանի ազատման պատճառ է նշվում ակադեմիայում ուսումնառության գնալու հանգամանքը, սակայն իրական պատճառը եղել է հենց մեզ հասած տեղեկությունը:
Մեզ լուրեր են հասել նաեւ, որ կորպուսի հրամանատարի նկատմամբ այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել հրամանատարին, սակայն փորձերն անցան ապարդյուն. արձագանքի դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաեւ վերջինիս մեկնաբանությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում