Իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել, Բագրատ Սրբազանին նույնպես չի խանգարում
Նմանատիպ
Իսկական, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել, մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքրը՝ փոքր։ Կոնկրետ Բագրատ Սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի, և տարօրինակ ու զարմանալի է ինձ համար, որ մարդիկ նման որակում են տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին, թե արդյո՞ք ինքը որևէ կերպ աջակցել է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, Քոչարյանը բացասական պատասխան տվեց․ «Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։ Բագրատ Սրբազանը նման կարգի աջակցության համար չի դիմել, նաև նրա համար, որպեսզի չհամարեք, որ այս շարժումը նախագահների պրոյեկտն է», – ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների հեռացմանը միտված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման որոշակի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում