Ո՞րն էր Բեյրութին հարվածելու Իսրայելի իրական թիրախը
11/10/2024 15:41
Նմանատիպ
Հինգշաբթի երեկոյան Բեյրութի կենտրոնում իսրայելական օդուժի ավիահարվածի թիրախը եղել Է «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան անդամ Վաֆիկ Սաֆան, որը պատասխանատու էր կազմակերպության ներքին անվտանգության համար։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Բեյրութի կենտրոնին հասցված ավիահարվածների նպատակը «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամ Վաֆիկ Սաֆային ոչնչացնելն էր, որը հայտնի է որպես կազմակերպության «պաշտպանության նախարար» և պատասխանատու է ներքին անվտանգության հարցերի համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը, Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների զոհ է դարձել 11 մարդ, ևս 48-ը վիրավորվել են
Հետևեք մեզ նաև Telegram-ում