Հրադադարի հարցը Արևմուտքի հետ չի քննարկվում․ Զելենսկի
11/10/2024 22:09
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հնարավոր հրադադարի հարցը չի քննարկվում արևմտյան գործընկերների շրջանում:
«Հրադադարը մեր գործընկերների հետ չի քննարկվում, և մենք այդ մասին չենք խոսել: Ես շատ տեղեկություններ եմ տեսել լրատվամիջոցներում, իբր եկել եմ խոսելու հրադադարի մասին, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում», – հայտարարել է Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատել մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները գրել էի, որ Վլադիմիր Զելենսկին կարող էր համաձայնել հրադադարին, եթե ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ և Եվրամիությանը արագացված անդամակցության հնարավորության ստանար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում