Մեծ Բրիտանիան թույլ չի տա Կիևին հեռահար հրթիռներով հարվածել ՌԴ տարածքներին
11/10/2024 22:27
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան չի փոխել իր դիրքորոշումը ու չի վերացնի արգելքը, որպեսզի Կիևը հնարավորություն ստանա Բրիտանական Storm Shadow հրթիռներով հարվածելու Ռուսաստանի տարածքներին։ Այս մասին պարզ է դարձել Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիրա Սթարմերի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո:
«Վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ Storm Shadow հրթիռների վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել, չնայած Զելենսկու հետ հանդիպմանը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման արդյունքում Սթարմերը և Զելենսկին պայմանավորվել են ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի Ուկրաինան կարողանա դիմագրավել մոտալուտ ձմռանը և հաղթահարել սպասվող դժվարությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում