Երևանի 2806 ամյակի առթիվ տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Վաղը՝ Երևանի 2806 ամյակի առթիվ, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ ։
Սիրով սպասում եմ բոլորիդ»։
Միջոցառումների ցանկը․
Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.
13:00 – Երվանդ Երզնկյան
14:45 – Գարիկ և Սոնա
15:30 – “Kami Friends” band
16:30 – Արամ MP3
17:15 – Իվետա Մուկուչյան
Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․
17:00 – «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
19:00 – Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.
12:00 – «Երևան» փողային նվագախումբ
13:00 – “Jazz for kids”
14:00 – Արցախի պետական ջազ նվագախումբ
15:00 – «Կատուներ» նվագախումբ
16:00 – «Մալխաս» ջազ եռյակ
17:00 – Հայաստանի պետական ջազ նվագախումբ
18:00 – Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
19:00 – Տիգրան Համասյան տրիո
Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.
14:00 – Սևագիր
15:00 – Կավիճ
16:00 – Թմբաթա
17:00 – “Fairwind”
18:00 – “Rozen Tal”
19:00 – Լավ էլի
20:00 – Jag և Նարեկ Բարսեղյան
21:00 – Նեմրա
Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն:
12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:
12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:
Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում