Մակրոնը կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումը
13/10/2024 18:48
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իսրայելին զենքի մատակարարման դադարեցումը, որն օգտագործվում է Գազայի հատվածում և Լիբանանում ռազմական գործողություններ իրականացնելու համար, կրակի դադարեցման միակ լծակն է:
«Ֆրանսիան կոչ է անում ամբողջովին դադարեցնել զենքի մատակարարումն իսրայելին, քանի որ այդ զենքերը մահաբեր հարվածներն են հասցնում Գազային և Լիբանանին։ Մենք բոլորս գիտենք, որ դա միակ լծակն է, որն այսօր կարող է վերջ տալ պատերազմին», – ասել է նա Կիպրոսում Եվրամիության միջերկրածովյան անդամ երկրների հանդիպման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում