Չինաստանը զորավարժություններ է անցկացնում՝ Թայվանին նախազգուշացնելու համար
14/10/2024 14:28
Նմանատիպ
Չինաստանի ազգային-ազատագրական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Զորավարժություններով Պեկինը զգուշացնում է կղզու կառավարությանը, որպեսզի նրանք անմիջապես դադարեցնեն անջատողական գործողությունները։ Հայտնում է գործակալությունը:
Զորավարժություններին ներգրավված են բանակը, նավատորմը, ավիացիան և հրթիռային ուժերը։ Միջոցառումներում ներառված են Թայվանի «առանցքային նավահանգիստների և շրջանների շրջափակման» ծրագրի մշակումը:
Չինական «Լյաոնին» ավիակիրը ավելի վաղ մոտեցել էր Թայվանի ափերին: Չինաստանն ընդգծել է, որ ավիակրի թիրախը Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածն է, որտեղ էլ անցկացվելու են զորավարժությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում