Իսրայելի և Եգիպտոսի հատուկ ծառայությունների ղեկավարները գաղտնի հանդիպում են ունեցել
Նմանատիպ
Երեկ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) տնօրեն Ռոնեն Բարը գաղտնի այցելել է Կահիրե և հանդիպել եգիպտական հետախուզության ղեկավար Աբբաս Քամելի հետ։ Այս մասին հայտնել է Walla տեղեկատվական պորտալը։
Հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպման ընթացքում զրուցել են նաև պատանդների մասին, որոնց հետ կապված գործարքներն այս պահին փակուղային իրավիճակում են։ Աղբյուրի տեղեկություններով՝ լիդերները քննարկել են գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման ուղիները, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարը վերսկսել է կապեր հաստատել Դոհայում կազմակերպության ներկայացուցիչների հետ, նրանց միջոցով էլ քաթարցի, եգիպտացի միջնորդների հետ։
ՇԱԲԱԿԻ ղեկավարն իր եգիպտացի գործընկերոջ հետ քննարկել է նաեւ երկու ամիս առաջ «Ռաֆիահ» անցակետի փակումից հետո ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիները, քանի որ անցակետի փակումը մթագնել է Իսրայելի եւ Եգիպտոսի հարաբերությունները:
Սակայն սրա վերաբերյալ ՇԱԲԱԿԻ ղեկավարի գրասենյակից հրաժարվել են մեկնաբանել։ Նշում է Walla-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում