Հայտնի է Ռուսաստանի և Չինաստանի գլխավոր նպատակը
Նմանատիպ
Ռուսաստանի և Չինաստանի նպատակն է բոլոր երկրների համար ձեռնտու կարգուկանոն ստեղծել աշխարհում։ Այս մասին հայտնել է «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին՝ պատասխանելով lenta.ru-ի հարցերին։
«Հիմնական նպատակն աշխարհում այնպիսի կարգի հաստատումն է, երկրների միջև այնպիսի փոխհարաբերությունների ստեղծումն է, որը ձեռնտու կլինի և Ռուսաստանին, և Չինաստանին, և Գլոբալ Հարավի երկրներին, հնարավոր է, նույնիսկ Արևմուտքի երկրներին»,- ասել է քաղաքագետը։
Նրա խոսքով ՝ միջազգային հարաբերությունների այդ համակարգը պետք է աշխատի այնպես, որ բոլոր երկրներն ունենան հավասար իրավունքներ, անվտանգության ընդհանուր համակարգ, գործընթացները կարգավորելու հնարավորություն, այդ թվում ՝ նաև տեխնոլոգիական:
Նա ընդգծել է, որ առանձին երկրի ձեռքում չպետք է գտնվեն այն հարթակները, որտեղ իրականացվում են մեծ ծավալով միջազգային գործողություններ, դրանք պետք է կառավարվեն ռացիոնալ:
Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուին ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները խաթարելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման: Դիվանագետը նշել էր, որ երկու երկրների գործընկերությունը փոխշահավետ զարգացում ունի և հավելել, որ չնայած միջազգային անկայուն իրավիճակին՝ ռուս-չինական հարաբերությունները առաջ կշարժվեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում