Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների հանդիպումը չի կայանա
14/10/2024 18:46
Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։
Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,- նշված է Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում