Հյուսիսային Կորեան զորքերը բերել է մարտական թիվ մեկ պատրաստության
Նմանատիպ
Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը հրամայել է լիարժեք պատրաստության բերել սահմանամերձ հրետանային միավորումները, որոնք յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինեն պատերազմի։ Այս մասին հաղորդում է «Կորեայի ձայն» ռադիոն՝ վկայակոչելով ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
«Հոկտեմբերի 13-ին Կորերայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Գլխավոր շտաբը հանձնարարել է սահմանամերձ հրետանային միավորումներին յուրաքանչյուր պահի պատրաստ լինել հրաձգության», – ասվում է հրապարակման մեջ։
Ուրբաթ օրը Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անցած շաբաթվանից Հարավային Կորեան երեք անգամ անօդաչու թռչող սարքեր է արձակել Փհենյանի ուղղությամբ՝ հոկտեմբերի 3-ին, 9-ին և 10-ին թռուցիկներ տարածելու համար։ Հյուսիսային Կորեան այդ քայլն անվանել է ռազմական սադրանք և իր ինքնիշխանության խախտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում