Իրանը զորքերը բերել է մարտական թիվ մեկ պատրաստության
15/10/2024 11:57
Նմանատիպ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը պատրաստ են կոշտ պատասխան տալ թշնամիներին, եթե նրանք իրենց որևէ սխալ քայլ թույլ տան։ Այս մասին հայտարարել է Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
Հաջիզադեի հայտարարությունը հնչել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին՝ հոկտեմբերի սկզբին Իսրայելի տարածքին Իրանի հրթիռային հարվածից հետո:
«Իրանի օդատիեզերական ուժերը մյուս զինված ուժերի հետ միասին բերվել են մարտական թիվ մեկ պատրաստության։ Թշնամիների կողմից որևէ սխալի դեպքում կտրվի դաժան պատասխան և կմնա միայն խղճալ նրանց»,-ասել է Հաջիզադեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում