Ոստիկանությունը վարկանիշով զիջում է միայն Հայ առաքելական եկեղեցուն․ ՆԳ նախարար
Նմանատիպ
Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կա 83 տոկոսը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները: Այս մասին Ազգայն ժողովում՝ խոսելով Հայատանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ խորհրդարանական լսումներին, իր ելույթում ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Նրա խոսքով՝ հիմնական հանցատեսակներից հաշվետու ժամանակահավածում, աճել են` սպանությունները (միջինում աճը՝ 12,1%), սպանության փորձերը (միջինում աճը՝ 18,4%), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 15,6%), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (միջինում աճը՝ 13,9%), խուլիգանությունը (միջինում աճը՝ 23,2%), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 46,6%) և խարդախությունները (միջինում աճը՝ 10,4%)։
«Ընդ որում, արձանագրված սպանությունների շուրջ 10%-ը (270-ից 26-ը) եղել են անհայտ կորածներով նախաձեռնված վարույթներ:
Առհասարակ, վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80%-ը կատարվում են կենցաղային հողի վրա:
Միևնույն ժամանակ, նվազել են` գողությունների (միջինում նվազումը՝ 10,8%), այդ թվում՝ բնակարանային (միջինում նվազումը՝ 11,4%), կողոպուտի (միջինում նվազումը՝ 9,4%), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (միջինում նվազումը՝ 3,4%), այդ թվում՝ ծանր, դեպքերը (միջինում նվազումը՝ 3,0%),- նշեց նախարարը:
Ղազարյանը հավելեց, որ վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ են:
ՆԳ նախարարի փոխանցմամբ՝ 47 ոստիկան համակարգից հեռացվել է թմրանյութ օգտագործելու պատճառով։
Անդրադառնալով ոստիկանության վարկանիշին, Վահե Ղազարյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը 2-րդ տեղում է` զիջելով միայն Հայ առաքելական եկեղեցուն։
«Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ՀՀ քաղաքացիների շրջանում 2023 թ. անցկացված հարցումները ցույց են տվել, որ պետական կառույցների իրականացրած աշխատանքից բավարարված լինելու հարցում ՀՀ ոստիկանությունը 2-րդ տեղում է ու զիջում է միայն Հայ առաքելական եկեղեցուն»,- հավելեց ՆԳ նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում