Գերմանիան պատրաստ է Ուկրաինային փոխանցել Taurus հեռահար հրթիռներ
Նմանատիպ
Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չդադարի հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքին, նա պատրաստ կլինի Կիևին փոխանցել Taurus հրթիռները։ Այս մասին գրում է lenta.ru-ն։
«Եթե ռմբակոծությունները չդադարեն, ապա առաջին քայլը կլինի հանել հեռահար գործողությունների սահմանափակումները։ Իսկ երկրորդ քայլը՝ Taurus-ի առաքումը»,- ասել է Մերցը։ Նա նշել է, որ Գերմանիան պետք է անի հնարավորը, որպեսզի Ռուսաստանը ռազմական գործողությունների շարունակությունն անհույս նախաձեռնություն համարի: «Ռիսկը գնալով մեծանում է։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին նայում եմ ահագնացող անհանգստությամբ»,-հավելել է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը սպառազինությունն ավելի շատ ավելացնում է, քան այժմ օգտագործվում է ռազմաճակատում։
Կիևին այդ սպառազինության մատակարարմանը դրական է արձագանքել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը։
«Չնայած, որ մեր երկիրը ժողովրդավարական է և կոալիցիայում չունենք ընդհանուր համաձայնություն Taurus-ի մատակարարումների հարցում Ռուսաստանի դեմ, բայց ակնհայտ է՝ անձամբ ես աջակցում եմ Կիևին նման զենք ուղարկելուն»,-նշել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։