Մեկ շաբաթում ՌԴ-ում զոհվել է 15 խաղաղ բնակիչ
Նմանատիպ
Ուկրաինայի Զինված ուժերի հարվածների հետևանքով անցած 1 շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրերում մահացել է 15, վիրավորվել՝ 69 բնակիչ։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել Է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի գործողություններից տուժել է 84 խաղաղ բնակիչ։ 69-ը վիրավորում է ստացել, որնց թվում՝ 6 երեխա, զոհվել է 15 մարդ։ Ռուսական մերձճակատային տարածքներում՝ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, ուկրաինացի գրոհայիններն արձակել են առնվազն 1 778 զինամթերք»,- գրել է նա։
Ուկրաինական զորքերի հարվածներից ամենաշատը տուժել են Բելգորոդի մարզի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Խերսոնի մարզի խաղաղ բնակիչները: Այս մասին հստակեցրել է Միրոշնիկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում