Պուտինն առաջարկել է Սի Ցզինպինի հետ հանդիպում անցկացնել ԲՐԻԿՍ գագաթնաժողովում
Նմանատիպ
«Ինչպես և պայմանավորվել ենք, Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովում սպասում ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ցզինպինին։ Առաջարկում եմ այդ հանդիպման ընթացքում անցկացնել նաև երկկողմ աշխատանքային հանդիպում»,- ասել է ՌԴ Նախագահը ՉԺՀ փոխնախագահ Հան Չժենի հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում Պուտինն անդրադարձել է 2 պետությունների դիվանագիտական հարաբերություններին, նա ասել է, որ հոկտեմբերին նշվելու է Ռուսաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը: «Դա մի իրադարձություն է, որն իր լուրջ ազդեցությունն է թողել մեր երկկողմ հարաբերությունների, ժամանակակից Չինաստանի ձևավորման եւ միջպետական հարաբերությունների կառուցման վրա»,- ասել է նախագահը:
Ինչպես հայտնի է ԲՐԻԿՍ գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում