Լիբանանի իշխանությունները պատրաստ են երկրի հարավում ուժերի լրացուցիչ ջոկատներ տեղակայել
15/10/2024 17:42
Նմանատիպ
Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հետ զինադադարի դեպքում երկրի հարավում լրացուցիչ ազգային զինված ուժերի թիվը կարող է հասնել 7-11 հազարի:
Իսրայելի և շիաների «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունների դադարեցման դեպքում հարավային սահմանին զինվորականների թիվն ավելացնելու պատրաստակամության մասին Agence France-Presse գործակալությանը հայտնել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին։
«Այս պահին երկրի հարավում կա 4,5 հազար զինվոր, և մենք ցանկանում ենք նրանց թիվը հասցնել 7-11 հազարի»,-ասել է նա:
Լիբանանի վարչապետը հաստատել է, որ սեպտեմբերի 30-ից Իսրայելի ԶՈւ ջոկատները պարբերաբար մուտք են գործել երկրի տարածք, եղել են հարձակումներ և նահանջներ։